Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյան. «Պարոն Փաշինյան, ձեզ մի վերագրեք գլխավոր դատախազի պարտականությունները» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 30,2013 12:59

Հինգերորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանի աշխատանքների սկզբում ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն իր մտահոգությունը հայտնեց օրերս Սյունիքի մարզում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի տեղաշարժը սահմանափակելու կապակցությամբ տեղի ունեցած միջադեպի առիթով։ «Ի՞նչ իրավունքով են ռուսական սահմանապահները պետական սահմանից տասնյակ կիլոմետր հեռու անցագրային կետ ստեղծել՝ առանց հայ իրավապահների իմացության»,- ԱԺ նախագահին հարցրեց Փաշինյանը։

Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ դեպքի հաջորդ օրն ինքը զրուցել է Զարուհի Փոստանջյանի հետ: Վերջինս ասել է, որ կհանդիպի ԱԺ նախագահի հետ Երևանում, բայց հանդիպումը չի ստացվել։ ԱԺ նախագահը նաև հայտնեց, թե ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարի կողմից փաստաթուղթ է ստացել, և այն ուսումնասիրելուց հետո գնահատական կտա։ «ՀՀ օրենքները բոլորի համար հավասար են, և եթե որևէ ոտնձգություն լինի ՀՀ քաղաքացու կամ ԱԺ պատգամավորի նկատմամբ, ապա համարժեք գնահատական կտրվի»,- ընդգծեց նա։

Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրեց, որ ինքը դիմել է ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին՝ պարզաբանում ստանալու այն մասին թե ի՞նչ իրավասության ներքո են գործել ռուսական սահմանապահները։ Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե երբ է ՀՀ գլխավոր դատախազը հաղորդում ներկայացրել ԱԺ, և այս տարի խորհրդարանում նրան լսելու են, թե ոչ։ «Այդ հարցն ինձ էլ է հետաքրքրում։ Ես խոսել եմ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի հետ, և եկել ենք այն պայմանավորվածության, որ գլխավոր դատախազը տարին մեկ հաշվետվություն ներկայացնի ԱԺ-ում։ Իմ՝ ԱԺ նախագահ աշխատած տարիներին, այո, գլխավոր դատախազը հաշվետվություն չի ներկայացրել խորհրդարանում՝ ԱԺ կանոնակարգում առկա ոչ հստակության պատճառով»,- ասաց Հովիկ Աբրահամյանը։

Փաշինյանը նաև պահանջեց անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին։ Հովիկ Աբրահամյանն ի պատասխան ասաց․«Պարոն Փաշինյան, ձեզ մի վերագրեք գլխավոր դատախազի պարտականությունները։ Ինձ մոտ տպավորություն է, որ Դուք խոսում եք խոսելու համար»։

Ի դեպ, քառօրյայի հենց սկզբի քվեարկությունների ժամանակ, խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվեարկեց Հրանտ Բագրատյանի ներկայացրած «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի՝ ԱԺ նիստերի օրակարգ ընդգրկվելուն։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տեսանյութը՝ a1plusnews

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ARTHUR says:

    Պարոն Աբրահամյան ի տա
    րբերություն շատ պատգամավորների Նիկոլը խոսում միայն ըստ էության:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30