Հաճախ ընկերության համար լոգո մտածելը նույնքան բարդ է , որքան ընկերության անվանում որոշելը: Լավ լոգոն հաջող մշակված մարքեթինգային ռազմավարության գրավակնն է, այս կարծիքին է նաև վեբ-դիզայներ Արա Մակարյանը. «Քանի որ լոգոն կարելի է համարել պոտենցիալ սպառողների առաջին կոնտակտը քո ներկայացրած ապրանքանիշի կամ ֆիրմայի հետ , ուստի շատ կարևոր է լոգոյի մեջ ճիշտ գաղափարախոսության սահմանումը՝ լոգոյի մեջ զանազան պատկերների միջոցով, – ասում է նա, – այն պետք է պատմի ընկերության մասին ու լինի հնարավորինս հիշվող»: Վեբ-դիզայների խոսքով` լոգոյում յուրաքանչյուր գիծ, յուրաքանչյուր մասնիկ պետք է իր նշանակությունն ու բացատրությունն ունենա: «Լավ լոգո ստեղծելու համար պետք է իմանալ ամեն ինչ այդ ընկերության մասին, գործունեության ու նպատակների մասին, – նշում է նա, – իրենց հերթին կարևոր դեր ունեն գույները, որոնք նաև հոգեբանական ազդեցություն է ունենում»:
Առանձնացնում ենք աշխարհում լավագույնը համարված լոգոներից մի քանիսը.
«Adidas» ընկերության անվանումը ծագել է նրա հիմնադիր Ադոլֆ Դասլերի անվան և ազգանվան սկզբնատառերի համադրությունից: Այս լոգոն ժամանակի ընթացքում տարբեր փոփոխությունների է ենթարկվել, սակայն նրանում միշտ եղել է երեք շերտագիծ: Ներկայիս լոգոյում պատկերված են երեք թեք գծեր, որոնք եռանկյուն են կազմում: Այս լոգոն խորհրդանշում է լեռ: Այս նշանն ընտրվել է ցույց տալու համար, ոլոր մարզիկները պետք է դժվարություններ հաղթահարեն բարձունքների հասնելու համար:
«Google»-ի լոգոն գունավոր է: Լոգոյի ստեղծման ընթացքում դիզայներները չէին ցանկանում չափազանց խոշոր խորհրդանիշներ կամ առարկաներ ներառել պատկերի մեջ: Սկզբում որոշ տառեր գրված էին շեղ, սակայն հետո հիմնական շեշտը դրվեց գույնի վրա: Ներկայիս լոգոն պատկերված է կապույտ, կարմիր, դեղին և կանաչ գույներով: Լոգոն խորհրդանշում է այն գաղափարը, որ «Google»-ը ստանդարտ կանոններով շարժվող ընկերություն չէ:
Կարդացեք նաև
«Pepsi»-ի լոգոն առաջին հայացքից հասարակ շրջանակ է: Վերևի մասը կարմիր է, իսկ ներքևինը` կապույտ, կենտրոնական մասով էլ ալիքաձև սպիտակ գիծ է անցնում: Իրականում գույներով հատուկ պատկերված է Ամերիկայի դրոշը: «Pepsi»-ն միլիոնավոր դոլարներ է ծախսել իր ներկայիս լոգոյի վրա: Նոր լոգոն ներկայացնելիս բրենդինգով զբաղվող գործակալությունը 27 էջանոց փաստաթուղթ է ներկայացրել` բացատրելով այն բազում կոնոտացիաները, որ թաքնված էին լոգոյի տակ: Ըստ այդ փաստաթղթի` նոր լոգոն խորհրդանշում է Երկիր մոլորակի մագնիսական դաշտը, ֆեն-շույ ուսմունքը, Պյութագորասին, հարաբերականության տեսությունը և էլի շատ բաներ: Ասում են, «Pepsi»-ի լոգոյի խորհրդնիշներն անթիվ են J
Տիգրանուհի Թասլակյան