Սեպտեմբերի 28-ից 29-ը Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ Երևան քաղաքի սամբոյի առաջնությունը՝ 1998-99թթ ծնված մարզիկների միջև:
10 քաշային կարգերում մրցեցին շուրջ 7 տասնյակ պատանի սամբիստներ` Երևանի տարբեր վարչական շրջաններից, Աբովյանից, Արտաշատից, Չարենցավանից, Նոր Հաճընից, Եղվարդից:
Ստորև ներկայացնում ենք հաղթողներին.
Արմեն Սիմոնյան- 42 կգ
Վրեժ Հարությունյան-46 կգ
Հարություն Խոջոյան-50 կգ
Վահե Ղազարյան-55 կգ
Հարություն Ուզունյան-60 կգ
Ռազմիկ Մաթևոսյան-66 կգ
Նարեկ Շատվերյան-72 կգ
Կիմ Կարապետյան-78 կգ
Արմենակ Գյագունց-84 կգ
Ռոմեն Ավինյան-+84 կգ
Մրցումները կազմակերպել էր Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության բաժինը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի լրատվության ծառայություն