Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ կտա Միասնական քննչական մարմինը (Տեսանյութ)

Սեպտեմբեր 30,2013 11:11

Ի՞նչ կտա նորաստեղծ Միասնական քննչական մարմինը։ Արդյո՞ք այն կբերի նոր մոտեցումներ եւ քննչական ծառայության լիարժեք անկախություն: Այս հարցում գնահատականները դեռեւս սպասողական են:

Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծված Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովը միգուցե գործնականում որոշ փոփոխություններ բերի, սակայն իրավաբանորեն ոչինչ չի փոխվի: Այս համոզմանն է նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը. «Քննչականը հիմա ումի՞ց է կախյալ, որ ուզում եք անկախ լինի, դատախազությունից չէ: Սահմանադրությամբ եւ դատախազության մասին օրենքով, դատախազությունը հսկողություն է իրականացնում եւ հետաքննության, եւ նախաքննության վրա: Եւ, եւ-ը մեր դժբախտությունն է, քանի որ պետք է լինի կամ-կամ»:

Պարգեւ Օհանյանը նորաստեղծ այս մարմնի պարագայում մեկ հիմնական խնդիր է տեսնում. «Հիմա, առավել քան երբեւէ, այդ մարմինը կդիտվի որպես ուժային կառույց` թուրն էլ է իմ ձեռքին, վահանն էլ, մեկ միասնական քննչական մարմին, պատկերացրեք, որի վրա իբրեւ թե ձեւականորեն պետք է հսկի դատախազությունը»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30