Սեպտեմբերի 30-ին, ժամը 02.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զ. Անդրանիկի փողոցում` «Բիբլոսբանկի» մոտակայքում,այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Ջուլի» տաքսի ծառայությանը պատկանող «ԿԻԱՌԻՈ» մակնիշի 14ԼU791 պ/հ ավտոմեքենան(վարորդ ՝ Հ. Լ., ծնվ. 1954թ.) երթևեկելի հատվածից դուրս է եկել, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.15-ին, մարվել՝02.19-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահն՝ամբողջությամբ:
ԱԻՆ