Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԸՀ. Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում հաղթել է Արմեն Կարապետյանը

Սեպտեմբեր 29,2013 23:47

Տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ՀՀ ԱԺ լրացուցիչ ընտրության նախնական տվյալներով հաղթում է ՀՀԿ թեկնածու Արմեն Կարապետյանը:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածած տեղեկության համաձայն, թիվ 38 ընտրատարածքի 18 695 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 8 802 ընտրող: ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանը ստացել է 6 971 ձայն, «Ժառանգությունից» Սամվել Հայրապետյանը`  1 449:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    ՏԽՈՒՐ օր/լուր Սյունիքի համար:

    Այսինքն՝ ընտրելու իրավունք ունեցողներից միայն 47%-ն է մասնակցել ընտրությանը. ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ՝ 53 %-ը, ՉԻ մասնակցել ընտրությանը:

    Այսինքն՝ ընտրություններին չմասնակցածների և ՀՀԿ-ին ձայն Չտվածների թիվը կազմում է 63%:

    Այսինքն՝ ընդհանուր ընտրողների մոտ 2/3-ը «Նժդեհական» ՀՀԿ-ի քաղաքականությանը ԿՈՂՄ ՉԷ. եթե, իհարկե, ամեն սարի ու քոլի տակ մասնավոր հանք փորփրելը «քաղաքականություն» կարելի է անվանել:

    ՀԳ. Տխուր ու ապշեցնող փաստ. ուրեմն ամբողջ հարավային Սյունիքում ՄԻԱՅՆ 18 695 ընտրող կա՞: Չէի պատկերացնում,որ հանքա-օլիգարխային մաֆիան ԱՅՍՔԱՆ հայազրկել է (հարավային) Սյունիքը:

  2. Maxim says:

    Արմեն Կարապետյանի փայլուն հաղթանակը ազնիվ և արդար ընտրություններում, մեկ անգամ ևս
    փաստում է Հայ ժողովրդի խորը հարգանքն ու համակրանքը իրենց առաջնորդ կուսակցության հանդեպ, ովքեր իրենց կենացներով,՝ կանգնած, նստած և պառկած տեղից՝ ապահովում են երկրի
    պայծառ ապագան: Իսկական ժամանակն է որ ազգովի առավոտից մինչ ուշ գիշեր՝ ուզունդարա պարենք, քանի որ այլևս անելու ոչինչ չի մնում:
    Իսկ ,,Ժառանգություն,, կուսակցությանը շնորհավորենք, արժանապատիվ կատարելու իր ազգանվեր
    հանձնարարությունը,՝ լեգիտիմացնել և սրբացնել այս անառակաբարո ռեժիմին:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30