Ճապոնիայի կառավարությունն արգելել է պետական եւ տեղական պաշտոնյաներին օգտագործել Google որոնողական համակարգի քարտեզները, հաղորդում է ՌԻԱ-Նովոստի գործակալությունը:
Ըստ գործակալության, Ճապոնիայում վստահ են, որ այդ քարտեզներում սխալներ կան: Օրինակ սխալ են ներկայացված Կուրիլյան կղզիները (այս հարցում Ճապոնիան տարածքային վեճ ունի Ռուսաստանի հետ), Սենկակու կղզիները (այս հարցում Ճապոնիան տարածքային վեճ ունի Չինաստանի հետ), Տոկտո կղզիները (այս հարցում Ճապոնիան տարածքային վեճ ունի Հարավային Կորեայի հետ):