Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժն ու Ռոբերտը ո՞նց են մասնակցել պատերազմին՝ ես չեմ հասկանում

Սեպտեմբեր 29,2013 23:12

GALA.TV. Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը  օրեր առաջ ԳԱԼԱ-ի հետ մանրամասներ էր ներկայացրել, թե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ինչպիսի մասնակցություն են ունեցել իրականում Արցախի պատերազմում: Նա ընդգծել էր, որ նրանք թիկունքում են եղել եւ գրեթե նույն չափի մասնակցություն են ունեցել, ինչ պատերազմին Արցախում բնակվող տատիկները:

Ներկայացնում է հարցազրույց Շուշիի գումարտակի շարքային զինվոր եւ պատերազմի անմիջական մասնակից գյումրեցի ազատամարտիկ Արամ Հակոբյանի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:

-Պարոն Հակոբյան, օրերս Ժիրայր Սեֆիլյանը ԳԱԼԱ-ին տված հարցազրույցում ամբողջովին կոտրեց այն կարծրատիպը, որ Արցախի պատերազմը կերտողները կամ պատերազմում առանցքային դեմքերը երկրորդ եւ երրորդ նախագահներն են: Նա ասաց, որ իրենք են ժողովրդի մեջ հերոսական ու անպարտելի կերպարներ կերտել: Համաձա՞յն եք այդ գնահատականների հետ: Ի՞նչ կհիշեք պատերազմական տարիներից:

-Իսկականից առասպել է շրջում մեր գլխներում ու մթնոլորտում, թե տեսե՜ք, տեսե՜ք… բայց, օրինակ, Ռոբերտը ոնց է մասնակցել պատերազմին՝ ես չեմ հասկանում: Պատերազմին մասնակցում են դաշտային հրամանատարները, բնականաբար ինքը ոչ մի անգամ էլ չի մասնակցել, ու նույնը Սերժը… կարող եմ ասել, որ ո՛չ Սերժը, ո՛չ էլ Ռոբերտը ուղղակի մասնակցություն չեն ունեցել, նրանց մասնակցությունը անուղղակի է եղել:

-Այսինքն, ի՞նչ ի նկատի ունեք՝ ասելով ուղղակի կամ անուղղակի մասնակցություն, ինչո՞ւ էր նրանց մասնակցությունը ոչ ուղղակի:

-Դե գիտեք, պարզ լինելու համար ասեմ՝ պատերազմի մասնակցելը շատ լայն իմաստ ունի: Կարող է պատերազմում լինես, բայց ոչ թե զինվոր լինես, այլ, ասենք, ճաշ եփես կամ կարտոֆիլ կլպես, մի քիչ տարբեր է: Իհակե այդ մարդիկ էլ պատերազմ են մեկնել, բայց զենքով կռվող զինվորը այլ է… Կարող է եւ պատերազմում լինեն եւ լինեն պաշտպանության կոմիտեի նախագահ, ինչպես Ռոբերտ Քոչարյանը: Բայց մինչեւ պաշտպանության կոմիտեի նախագահ դառնալը պետք է գոնե դաշտային հրամանատար լինել, չէ՞: Տեսնու՞մ եք, Սամվել Բաբայանը Արցախի պաշտպանության նախարար եղավ, պաշտպանական բանակի հրամանատար եղավ, բայց մինչեւ պաշտպանական բանակի հրամանատար հասնելը նա ջոկատի հրամանատար էր, հսկայական աշխատանք էր տարել, ահագին լուրջ մասնակցություն էր ունեցել, կռիվների էր մասնակցել: Հիմա սրանք ոչ մի տեղ չեն եղել, հանկարծ մեկը պաշտպանության կոմիտեի նախագահ դարձավ, մեկը՝ պաշտպանության բանակի հրամանատար: Այ սա ինձ համար անհասկանալի է: Ռոբերտ Քոչարյանը, սկզբում պաշտպանության կոմիտե ձեւավորվեց Արցախում, դա եղավ Արթուրի մեռնելուց հետո: Երբ որ ստեղծեց հայ պաշտպանության կոմիտե, նախագահը նշանակվեց Ռոբերտ Քոչարյանը: Նա Արթուրի մեռնելուց հետո միանձնյա դարձավ պաշտպանության կոմիտեի նախագահ, միանձնյա հրամանատար եղավ: Պաշտպանության կոմիտեի նախագահը փաստորեն գործադիր իշխանության գործառույթ ուներ, եւ այսպես որեւէ պատերազմական գործողությունների կասկածում եմ, որ պաշտպանության կոմիտեի նախագահը մասնակցի կամ հրամանատարը մասնակցի:

Սերժ Սարգսյանը պաշտպանական բանակի հրամանատար եղավ, որից հետո տեղափոխվեց Հայաստան՝ ԿԳԲ, այնուհետեւ ՊՆ, եւ հետո բոլորը գիտեն այդ հերթականությունը: Ես չգիտեմ, եթե Սերժը մասնակցել է պատերազմին, ապա ո՞ր ջոկատի հրամանատարն է եղել, ինչպե՞ս է եղել, շատերի մասին գիտեմ, լսել ենք, բայց չգիտեմ կոնկրետ այս պատերազմի ընթացքում ո՞ր ջոկատի հրամանատարն էր ինքը, ինչե՞ր էր արել, ես չգիտեմ դրանք:

 

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    Լավ չեք ամաչում, ես ինչ էժանագին բաների հետևից եք ընկել: ասենք որ հայտարարել են, թե Տեր-Պետրոսյանը Շուշիի գրավումից տեղյակ չեր, դուք ել եդ մակարդակին պետք է իջնեք: հիմա որ գործարանի մի հատ անգրագետ բանվորի բերեք ասի սաղ ես եմ արել, մեր տնորենը նույնիսկ ձեռը մի հատ կլյուչ ու գայկա չի վերցրել, հիմա նույն տեսակի խոսակցություն եք բացում: հա իրենք են չէ հրամայել որ գնաս կռվես, ոնց կռվես: որ սխալ ղեկավարեր մեծ կտոր ականջդ կմնար եդ պատերազմից պարոն ավտոմատ բռնող:

    • Ruben says:

      Դուք, կամ ինչ որ մեկը, կարո՞ղ եք հաստատել կամ փաստով ապացուցել, որ նախագահ Լեւոնի հրամանով ազատագրվեց Շուշին: Վկայու՞մ եք: Ապացույց ունե՞ք:
      Դուք, կամ ինչ որ մեկը, կարո՞ղ եք հաստատել կամ փաստով ապացուցել, որ նախագահ Լեւոնի հրամանով ազատագրվեցին Քելբաջարի, Լաչինի, Kubatlu, Զանգելանի շրջանները: Վկայու՞մ եք: Ապացույց ունե՞ք:
      Դուք, կամ ինչ որ մեկը, կարո՞ղ եք հաստատել որ Ռոբերտ Քոչարյանը չորսը տանկով պաշտպանեց Ղարաբաղը, որ Սերժ Սարգսյանը որոշեց որ Մոնթեն չգնա Կիրովաբադի վրա:
      Եթե Մոսկվան հայտարարեր, որ նավը սուզվում է, այդ շտաբի առնետները (Քոչարյան, Սարգսյան) շուտվանից էին փախել Երեւան կամ Մոսկվա:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30