Ադրբեջանցի ընդդիմադիր կուսակցապետը պաշտպանեց Ալիեւին
Սեպտեմբերի 27-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում «Հարավային Կովկաս, անվտանգության հարցեր» թեմայով հասարակական լսումների ժամանակ Ադրբեջանի կանաչների կուսակցության նախագահ Մայիս Գյուլալիեւը իր զեկույցում մասնավորապես ասաց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր ելույթներում բազմիցս արտահայտվել է տարածաշրջանի երկրների հետ համագործակցության օգտին, որ «Ադրբեջանի նախագահի ելույթներում չի կարելի գտնել ոչ քաղաքավարի, ոչ մարդասիրական արտահայտություններ, նույնիսկ Հայաստանի հասցեին»: Իրեն ընդդիմադիր հռչակած կուսակցության ղեկավարին հարց տվեցինք` միթե՞ Իլհամ Ալիեւը համայն հայությանը չի համարել Ադրբեջանի թշնամի: Գյուլալիեւն ասաց. «Ադրբեջանի նախագահը Հայաստանի եւ հայերի վերաբերյալ ոչ քաղաքավարի արտահայտություններ չի արել: Դա կապված է նրա քաղաքական կարողությունների հետ, որ նա ավարտել է խոշոր եւ հայտնի համալսարան: Մյուս կողմից` նա քաղաքական գործիչ է եւ հայ ժողովրդի նկատմամբ վիրավորական արտահայտություններ չի արել: Նա հայ ժողովրդին չի համարել Ադրբեջանի թշնամին, դուք չեք կարող գտնել նրա այդպիսի որեւէ ելույթ»:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
И.Алиев сделал столько оскорбительных выпадов в адрес армян, сколько не сделал ни один другой президент в отношении другого народа! Во всех своих выступлениях он назвал армян всего мира “врагами Азербайджана”!…….. Наши Президенты(все 3) никогда не позволяли себя подобное! Ни разу!