Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թիվ 38 ընտրատարածքում հաղթում է ՀՀԿ թեկնածուն, ինտերնետն անջատված է

Սեպտեմբեր 29,2013 22:38

Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ՀՀ ԱԺ լրացուցիչ ընտրության շատ տեղամասերում արդեն ավարտվել է քվեների հաշվարկը, նախնական տվյալներով` մարզկենտրոն Կապանում ձայների գերակշռող մեծամասնությամբ հաղթում է ՀՀԿ թեկնածու Արմեն Կարապետյանը: Կապանի 38/10 ընտրատեղամասում 545 ընտրող քվեարկել է Արմեն Կարապետյանի օգտին, 134 ընտրող` «Ժառանգության» ներկայացուցիչ Սամվել Հայրապետյանի օգտին: 38/05 ընտրատեղամասում մոտ 620 մարդ Արմեն Կարապետյանի օգտին, մոտ 70 ընտրող` Սամվել Հայրապետյանի օգտին: Նման պատկեր է նաեւ Կապանի 38/12 ընտրատեղամասում, որտեղ Արմեն Կարապետյանը ստացել է 412 ձայն, Սամվել Հայրապետյանը` 60:

Մեր ունեցած տեղեկություններով Կապանի գյուղերում նույնպես ձայների գերակշիռ մեծամասնությունը ՀՀԿ-ական թեկնածուի օգտին են: Արմեն Կարապետյանն արդեն շնորհավորանքներ է ստանում:

Ընտրության վերջնական արդյունքները պարզ կլինեն վաղը: Վաղը կներկայացնենք նաեւ տեսանյութ: Այս պահին Կապանի մի շարք հատվածներում BEELINE ընկերության ինտերնետ  կապ չկա:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ինչքան զզվելի է ամեն ինչ, ինչը որ կապված է ընտրություններ ասած խայտառակության հետ:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Թիվ 38 ընտրատարածքում հաղթում է ՀՀԿ թեկնածուն, թե՞ ՀԱՂԹԵՑՆԵԼ են տալիս ՀՀԿ թեկնածուին: «Արդար հաշվող» ու գերագուն նկարիչ Մուկուչյանի մոտ են՞ նախապատրաստվել:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30