Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է «Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների» ֆուտբոլի մրցաշարը»

Սեպտեմբեր 29,2013 22:22

Երկրորդ օրն է՝ «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի խաղադաշտում ընթանում է «Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների» ֆուտբոլային մրցաշարը, որին մասնակցում են վեց թիմեր:

Մրցաշարի առաջին օրը նախնական փուլից հետո հայտնի դարձան կիսաեզրափակչի մասնակիցները, որոնք այսօր պայքարեցին եզրափակչի համար. ԹՈՒՄՈ-ն՝ «News.am»-ի, «Մեդիամաքսը»՝ «Չորրորդ իշխանության» հետ: Վաղը News.am-ը եւ «Մեդիամաքսը», կորոշեն հաղթողին, իսկ «Թումոն» եւ «Չորրորդ իշխանությունը» կխաղան 3-րդ տեղի համար:

Արդեն կայացած այս մարզական միջոցառման նախաձեռնող «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների իրավունքների պաշտպանության ՀԿ ներկայացուցիչ, մրցաշարի կազմակերպիչ Արամ Մանուկյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Այս մրցաշարը նախկինում անցկացնում էինք «Միկա» մարզահամալիրում, որի համար որոշակի վարձավճար էինք մուծում: Այս տարի մեզ միացավ «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը եւ խաղերն այսօր ընթանում են նրա խաղադաշտում: Հասկանալի է՝ առանց որեւէ վճարի: Մրցաշարին ավանդաբար աջակցում է «Coca-Cola»-ն՝ թե ըմպելիքներով, թե ֆինանսապես՝ նաեւ առաջին երեք տեղերն զբաղեցնող թիմերի համար մրցանակներ սահմանելով: Այս անգամ տեխնիկական պատճառներով մրցավարության հարցով ՀՖՖ-ն չկարողացավ աջակցել: Բայց ոչ թե չցանկացավ, այլ մենք հայտն ուշացրինք ու ֆուտբոլի ֆեդերացիան տեխնիկապես խնդիրը լուծել չկարողացավ: Սակայն բացը կրկին լրացրեց «Coca-Cola»-ն եւ նախկին ֆուտբոլային մրցավարները նրա գումարային աջակցությամբ սպասարկում են հանդիպումները: Եվ վերջապես, կրկին մեզ հետ է մրցաշարի մշտական հովանավորը՝ Դանիայի Միացյալ Թագավորության դեսպանատունը»:

Արամ Մանուկյանի խոսքերով, հաջորդ տարվանից մրցաշարը ավելի հետաքրքիր է դառնալու: Մտադրություն կա, որպեսզի յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկվի հաշմանդամություն ունեցող մեկ մարդ, որպեսզի «Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների» կարգախոսը միայն խոսքերով չլինի, որպեսզի չսահմանափակվի միայն հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների լուսաբանում տարածելով:

 

 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30