Լրահոս
Օրվա լրահոսը

Բուսակերությանը նվիրված փառատոնն ավարտվեց (ֆոտոշարք, տեսանյութ)

Սեպտեմբեր 29,2013 21:55

Այսօր Մաշտոցի պուրակում առաջին անգամ անցկացվեց Vegan Fest Yerevan փառատոնը: Բուսակերությանը նվիրված այս միջազգային փառատոնի կարգախոսն է «Ընտրիր կյանքը»։ Փառատոնի նպատակն էր  Հայաստանում տարածել առողջ ապրելակերպի գաղափարը, ինչպես նաեւ եւս մեկ անգամ հիշեցնել կենդանիների շահագործման խնդրի, նրանց՝ բռնությունից եւ տառապանքից ազատ ապրելու իրավունքի մասին: Փառատոնին ներկա էր նաեւ «Դինգո» կենդանասերների թիմը, որը իր հետ բերել էր որդեգրման ենթակա կենդանիներ:

 Փառատոնի կազմակերպիչ անդամ Արեւիկ Պետրոսյանի փոխանցմամբ` որդեգրման ենթակա շներից երեքը գտան իրենց տերերին:

Փառատոնը հագեցած էր  մշակութային, սպորտային եւ ժամանցային տարաբնույթ միջոցառումներով, բուսական համեղ սննդի հյուրասիրությամբ: Օրվա ընթացքում   առողջ սննդի վերաբերյալ դասախոսությամբ հանդես եկան սննդագետ, բժիշկ  Հայկազ Սարգսյանը եւ Նարինե Բաղդասարյանը:

PrevPhoto
NextPhoto

Փառատոնին ներկա էր նաեւ իրանցի Մեհդի Ղոլամին, ով  Հնդկաստանում զարգացրել է յոգայի իր հմտություններն ու այժմ հայ երիտասարդներին ուսուցանում է Art Yoga, սակայն այսօր փառատոնի ընթացքում ապահովում էր երաժշտական մասը:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30