Թաիլանդում տեղի ունեցած ջրհեղեղից տուժել է ավելի քան երկու միլիոն մարդ, հայտարարել է երկրի արտակարգ իրավիճակների կանխարգելման դեպարտամենտը:
Ըստ գերատեսչության, ջրհեղեղի պատճառ է դարձել հորդառատ եւ չդադարող անձրեւը: Տուժել է 4025 գյուղ` 21 մարզ: Օդերեւութաբանների կանխատեսմամբ, անձրեւը չի դադարի դեռ 6-7 օր:
Թաիլանդի վարչապետ Յինգլակ Չինավաթը այցելել է տուժած մարզերից մեկը:
2011 թվականին Թաիլանդում գրանցված վերջին 50 տարվա ամենախոշոր ջրհեղեղը խլեց 823 մարդու կյանք, ոչնչացավ երկրի բրնձի տարեկան պաշարի մոտ 25 տոկոսը: Թաիլանդը մոտ 46 միլիարդ դոլարի վնաս կրեց: