Հովազները ամենարագ կենդանիներն են աշխարհում: Իրականում այս տարածված կարծիքի մեջ կա ճշմարտության մասնիկ, սակայն հովազները ամենաարագն են միայն ցամաքային տարածքներում և երկար տարածությունների վրա նրանց արագությունը սահմանափակ է, քանի որ հովազները շուտ են հոգնում և գրանցում են 109 կմ/ժ արագություն միայն կարճ տարածքներում: Կան թռչյուններ, որոնց արագությունը բաց տարածության վրա հասնում է մինչև 111 կմ/ժ-ի:
Ջայլամները վախից ավազի մեջ են քողարկում իրենց գլուխները: Իրականում նման բան չկա: Հայտնի է, որ այս թռչունները շատ արագավազ են և տիրապետում են ուժեղ հարվածների: Վտանգի դեպքում նրանք պարզապես փոքր-ինչ իջեցնում են իրենց վզերը, որպեսզի հնարավորինս անտեսանելի մնան:
Կարդացեք նաև
Ցուլերը կատաղում են, երբ կարմիր գույն են տեսնում: Հայտնի է, որ շատ կենդանիներ բոլոր գույները տեսնում են միատեսակ և չեն տարբերում: Ցուլը պատկանում է նման կենդանիների շարքին: Ցլամարտերի ժամանակ ցուլերը կատաղում են ոչ թե կարմիր գույն տեսնելու պատճառով, այլ արձագանքում են կտորի շարժմանը, ինչին նպաստում է նաև ցլամարտին ներկաների աղմուկը
Ոսկե ձկնիկի հիշողությունը շատ կարճ է: Իրականում ձկների հենց այս տեսակին է շնորհված հիշողությունը երկար ժամանակ պահելու և նույնիսկ որոշ առաջադրանքների ուսուցմանը սերտելը:
Օձերը ընկալում և արձագանքում են երաժշտությանը: Իրականում այս կենդանիները զգում են ոչ թե երաժշտությունը, այլ գործիքի շարժը որից հնչում է այն: