«Ժառանգության» թեկնածու Սամվել Հայրապետյանը քիչ առաջ տեղեկացրել էր, որ բնակիչներից բազմաթիվ ահազանգեր է ստացել ՀՀԿ թեկնածուի մարդկանց կողմից քաղաքի տարբեր թաղամասերում բաժանվող ընտրակաշառքի վերաբերյալ: ՀՀԿ-ից առաջադրված պատգամավորի թեկնածու Արմեն Կարապետյանի նախընտրական շտաբի պետ Նորայր Հարությունյանը հերքեց այդ տեղեկատվությունը` նշելով, որ դրանք ընդամենը ասեկոսեներ են եւ իրականության հետ ընդհանրապես կապ չունեն: «Դրանք ասեկոսեներ են, չեն համապատասխանում իրականությանը, մինչեւ ընտրություններն էլ էին ասում նման բաներ, բնական է հակառակորդ թեկնածուները միշտ ընտրություններում նման հայտարարություններ են անում: Ես ինքս այսօր շրջել եմ ընտրատեղամասերով, ընտրակաշառք բաժանելու դեպքեր չեմ տեսել անձամբ: Եթե իրենք տեսել են, ունեն փաստեր`թող դիմեն ոստիկանություն, որ պատժեն այդ մարդկանց», -պարզաբանեց պարոն Հարությունյանը: Նա նաեւ հերյուրանք համարեց ոչխար մորթելու եւ ընտրակաշառքի փոխարեն ոչխարի միս բաժանելու մասին հնչեցված հայտարարությունը: «Ես ոչխար մորթելու մասին չեմ լսել: Եթե նման բան է եղել, ինչո՞ւ որեւէ մեկը չի եկել ասել, որ պարոն Հարությունյան ոչխար եմ մորթել կամ կով եմ մորթել էդ միսն եմ բերել, վերցրեք», – հավելեց պարոն Հարությունյանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Ինչպես ասում են վերջապես նագլիությունն էլ չափ ու սահման պետք է ունենա: Էս ՀՀԿ-ն լրիվ իրեն կորցրել է:
Շատ լավ են արել, ընտրակաշառք են բաժանել: Որ մարդը պատրաստ է իրեն վաճառելու, ուրեմն
ընտրակաշառքով ձայն գնելը՝ դեռ քիչ է: Նման մարդկանց հատկապես որ ընտրակաշառք բաժանողը
անառակաբարո կուսակցությունից է, և պատրաստ է հանուն աթոռի,՝ ամեն ինչ էլ բաժանել, նրանց
երկու կողմերին ցանկացած միջամտություն ավելորդ է:
Ոնց որ թե պիտի ասեր.«հա,կաշառք ենք բաժանել»:Պարզ չի՞,որ պիտի ժխտի:
Մի կիսագրագետ օլիգարխի դղյակում ու դղյակի շուրջ 100 կամերա կա տեղադրված: Թող ԳՈՄԵ դրա կեսն էլ ընտրատեղամասերում ու շրջակայքում տեղադրեն. թեկուզ ժամանակավորապես: