Պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ բազմաթիվ ահազանգեր է ստացել բնակիչներից, որ քաղաքի տարբեր թաղամասերում մյուս թեկնածուի ներկայացուցիչները բնակիչներին ընտրատեղամասերի մոտակայքում ընտրակաշառք են բաժանում եւ ուղղորդում ընտրատեղամասեր: «Ահազանգեր ենք ստացել, նույնիսկ բնակիչներն են եկել մեր շտաբ ու ասել, որ կաշառք են բաժանում փուռի թաղամասում, գիշերօթիկի մոտ, տրանսպորտի մոտ: Ընտրատեղամասից մի 100 մ հեռու կանգնում են, ակուրատնի բարեւում, ձեռները տանում գրպանները 5000-ական դրամ փող տալիս մարդկանց` հետո մտցնում ընտրատեղամաս: Գնացել եմ ոստիկանություն, ասում են փաստեր ունե ՞ս, որ գործ հարուցենք: Ոստիկանապետի հետ եմ հանդիպել, ասեց, եթե փաստեր ունես բեր: Էնօրն էլ ահագին ոչխարներ են մորթել, քեֆեր են արել, քաղաքի տարբեր տեղերում», – ասաց «Ժառանգություն» կուսակցությունից առաջադրված, պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանը, ով դեռ չի հասցրել գնալ ընտրության, ահազանգերի հետքերով շրջում է ընտրատեղամասերում: Նրա խոսքով` ճնշումներ չեն եղել, իսկ Մեղրիի ու Ագարակի իրենց ներկայացուցիչների կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ դեռ ոչ մի ահազանգ չեն ստացել:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Էդ «ոստիկաններն» էլ ՀՀԿ-ի կցորդները չե՞ն:
ԳՈՆԵ ընտրության օրը ու ԳՈՆԵ ընտրատեղամասերի մոտ ԱՄԲՈՂՋ ոստիկանական կազմը ՊԻՏԻ ԱԿՏԻՎ կերպով գնա ՀՍԿԻ: Վեր են ընգել իրենց աթոռներին ու սպասում են, որ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ «փաստեր բերեն»: Եթե քաղաքացին պիտի փաստեր գտնի-բերի, բա ԴՈՒՔ էլ ԻՆՉԻ՞ համար եք պետական բյուջեից աշխատավարձ ստանում:
Կամ կամերաներ տեղադրել չե՞ք կարող: