News.am. ԱՄՆ-ում բացահայտվել է հայերի կողմից ղեկավարվող հարկային եւ բանկային խարդախության խոշոր համակարգ: Հիսունհինգ անձանց մեղադրանք է ներկայացվել, որ իրենք խարդախությամբ ԱՄՆ-ի Հարկային վարչությունից խլել են 7 մլն դոլար եւ գողացել են 2 հազար անձանց անձնական տեղեկություններ: Այս մասին գրում է «The San Diego Union-Tribune»-ն:
Այս բարդ համակարգում օգտագործվում էին արտասահմանցի ուսանողների: Որոշ մեղադրյալներ օգտագործել են գաղտնանուններ, կանխավճարային բջջային հեռախոսների եւ համակարգչային կեղծ հասցեներ: Բանկի մի աշխատակից մեղադրվում է հարկային վերադարձների գումարների լվացման համար կեղծ հաշիվներ բացելու մեջ:
Երկու տարվա հետաքննությունից հետո ոստիկանությունը Սան Դիեգոյում, Լոս-Անջելեսում, Լաս-Վեգասում եւ Մերիլենդի նահանգում հետախուզումներից արդյունքում ձերբակալել է 22 կասկածյալների: Խուզարկության ժամանակ հայտնաբերվել 13000 դոլար կանխիկ գումար եւ չորս ատրճանակ: Մնացած 33 կասկածյալներ ազատության մջ են: Նրանցից ոմանք հեռացել են երկրից:
Իշխանությունները նշել են, որ այս խմբին ղեկավարները եղել են Հայաստանի քաղաքացիներ կամ ամերիկահայերը, որոնք նախկին խորհրդային բլոկի երկրների օտարերկրյա քաղաքացիներին օգտագործում էին է խարդախ գործությունների համար: Ղեկավարները գիտեին, որ օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ԱՄՆ-ում ուսանողական, աշխատանքային կամ տուրիստական վիզաներով են, երկար ժամանակ չեն մնա երկրում: Շատերն արդեն վերադարձել իրենց հայրենիք:
Կարդացեք նաև
Սան Դիեգոյում ԱՄՆ-ի Հարկային վարչության ղեկավարի օգնական Էնթոնի Օրլանդոն այս համակարգն անվանեց «ամենաբարդ գործողություններից մեկը, որը մենք երբեւէ մենք տեսել էինք»: «Շրջանակը, լայնությունը, բարդությունն ուներ միջազգային չափանիշներ», – ասել է Օրլանդոն:
Մեղադրական եզրակացություններից մեկում մեղադրանք է ենրկայացվել 29 անձանց, սակայն դաշնային դատախազությունը խմբի ղեկավար է համարում Արթուր Գրիգորյանին, Էռնետս Սոլոյանին եւ Հովհաննես Հարությունյանին:
Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում
Հարգելի Առավոտ, նախքան տեղադրելը գնացեք սկզբնաղբյուր կարդացեք հոդվածը նոր տեղադրեք: Օրիգինալ հոդվածում ոչ մի հայի մասին էլ բան չկա, իրականում կորեական խումբ է եղել, և ուսանողներն էլ ասիացիներ են եղել: հասկանում եմ, որ ձեր մոտ անսահման հպարտություն է առաջացնում այն, որ հայերը էդքան խելոք են գտնվել ու կարողացել են իրանց հյուրընկալող երկրին թալանել, բայց ցավոք դա հայեր չեն եղել, մեզնից խելոքներն էլ կան 😛
oops, կներեք, ես էի սխալ հոդվածի վրա գնացել 😀