Սեպտեմբերի 29-ին, ժամը 12.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բարեկամություն փողոցի թիվ 1-ին շենքի բնակարաններից մեկի պատշգամբը մասամբ փլուզվել է:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ մասամբ փլուզվել է Մ. Չ.-ին պատկանող բնակարանի պատշգամբը:
Կստեղծվի հանձնաժողով հասցված վնասի չափերը պարզելու և գնահատելու համար:
ԱԻՆ