Կանադայի իշխանությունը մտադիր է Օնտարիո նահանգի արեւելքում գնտվող եւ այս 2008 թվականից չգործող գործարանը վերափոխել բժշկական մարիխուանայի արտադրամասի, հաղորդում է Reuters գործակալությունը:
Ժամանակին Hershey ընկերությունն այստեղ շոկոլադ էր արտադրում: Հիմա Tweed Inc ընկերությունը մտադիր է բժշկական մարիխուանա արտադրել եւ արդեն թույլտվություն ստանալու համար դիմել է պատկան կառույցներին:
Բժշկական մարիխուանան Կանադայում արտոնվել է 2001 թվականից եւ արդեն 500 տնտեսավարող այն աճեցնելու թույլտվություն ունեն: