Բրազիլայի Մանաուս քաղաքի դատավոր Սաբինա Մարկեսը առաջարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտից հետո «Arena da Amazonia» ստադիոնը վերածել բանտի:
Դատական համակարգի ներկայացուցչի համոզմամբ, դա կատարված ծախսերն արդարացնելու միակ տարբերակն է: Նրա խոսքերով, Մանաուսում ֆուտբոլային ակումբ չկա եւ 275 միլիոն եվրո արժեցած 44 հազար նստելատեղով մարզադաշտը աշխարհի առաջնությունից հետո պարապուրդի կմատնվի: Դրա համար էլ մարզակառույցը բանտի վերածելը այն շահագործելու միակ տարբերակն է, մինչեւ քաղաքում նոր բանտ կառուցվի:
Մանաուս քաղաքի իշխանություններն առաջարկին դեռ չեն արձագանքել:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ