GALA.TV. Այսօր թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ընտրություններ են: Առաջադրված են երկու թեկնածու՝ Ժառանգություն կուսակցությունը ներկայացնող Արցախյան պատերազմի ազատամարտիկ Սամվել Հայրապետյանը և ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանը, ով Կապանի նախկին քաղաքապետն է եղել:
ԳԱԼԱ-ն զրուցեց Ս. Հայրապետյանի հետ, ով դեռևս չէր մասնակցել ընտրություններին, բայց պատմեց գիշերը տեղի ունեցած ընտրակաշառքի խայտառակ դեպքերի մասին:
Գիշերը կազմած ընտրացուցակների միջոցով բնակիչներին 10.000-ական դրամ է բաժանվել. մոտեցել են յուրաքանչյուր շքամուտքի դիմաց և բաժանել նախատեսված գումարը: Ինչպես Ժառանգության թեկնածուն է ասում՝ դա արել են շատ նեղ շրջանակներով՝ իրենց վստահելի մարդկանց միջոցով, եղել են մարդիկ, ովքեր պատմել են իրենց բաժանված գումարների մասին:
Սակայն 10000 դրամը ամբողջը չէ, երեկ Կապանում մորթել են ոչխարներ և յուրաքանչյուր ընտրողին բաժանել երկուական կգ ոչխարի միս:
Կարդացեք նաև
Հարցին, թե արդյոք չեն պատրաստվում դիմել իրավապահ մարմիններին՝ հաղորդելով հանցագործության մասին, Հայրապետյանը նշեց, որ ցավոք ձեռքի տակ փաստեր չունի և հավելեց.
«Թե չէ, որ նախագահականի ժամանակ Ժառանգությունը հաղորդեց նման դեպքերի մասին, ի՞նչ եղավ»:
Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում