News.am. Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատները երկուշաբթի առավոտյան կրկին հավաքվելու են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակի մոտ, քանի որ արդեն 4 շաբաթ է անցել Հակոբին ուղարկված վերջին նամակից եւ դեռ պատասխան չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբի ազգական Նորիկ Ինջիղուլյանը: Նրա խոսքով՝ վերջին նամակը հանձնելուց հետո Կարմիր խաչից փոխանցել են, որ 4 շաբաթ հետո պատասխան կլինի կամ նորություններ հայ ռազմագերու գործով: «Մինչեւ այս պահը դեռ ոչ մի նորություն չկա: Մինչեւ այդ մի օր գնացինք չընդունեցին, ասացին, թե 4 շաբաթը չի լրացել: Երկուշաբթի արդեն 4 շաբաթը լրացած է լինելու, գնանք տեսնենք ինչ են ասում»,- ավելացրեց Նորիկ Ինջիղուլյանը:
Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում