1988 թվականի սեպտեմբերին Սեուլի ամառային օլիմպիական խաղերի 100 մետր արագավազքի եզրափակչում հաղթողի գլխավոր հավակնորդներ համարվում էին կանադացի Բեն Ջոնսոնը եւ ամերիկացի Կարլ Լյուիսը: Սակայն բոլորը նախապատվությունը, այնուամենայնիվ, տալիս էին Ջոնսոնին:
Այդպես էլ եղավ: Կանադացին, ինչպես «Ֆերրարին»՝ «Ժիգուլիից», բոլորից առաջ պոկվեց ու եզրագիծը հատեց 9,79 վայրկյանում: Սակայն երեք օր հետո, երբ կանադացին հյուրանոցի իր համարում վարդագույն երազներ էր տեսնում, եկան համազգեստավորները. մարզիկը դոպինգ էր օգտագործել: Եվ որքան էլ Բենը դիմադրում էր, օլիմպիական ոսկին նրանից վերցրին ու տվեցին Լյուիսին:
Սակայն հետագայում՝ 2003 թվականին, պարզվեց, որ այդ օրը Լյուիսն էլ մաքուր չի եղել: Հետեւաբար, օրենքով նա էլ պետք է որակազրկվեր: Սակայն ԱՄՆ-ի օլիմպիական կոմիտեն արեց ամեն բան՝ այդ պատմությունը կոծկելու համար:
Ստացվում է, որ 100 մետր վազքում Սեուլի օլիմպիական խաղերի իսկական չեմպիոնը երրորդ տեղն զբաղեցրած, նույնպես ամերիկացի Կելվին Սմիթն է, որն ըստ երեւույթին, այդ օրվա միակ «մաքուր» մեդալակիրն է եղել:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ