Այս տարվա դեկտեմբերի 20-ին տպագիր` թղթային տարբերակից հրաժարվում եւ ամբողջությամբ էլեկտրոնային ձեւաչափին է անցնում աշխարհի ամենահին թերթերից մեկը` բրիտանական Lloyd’s List-ը, տեղեկացնում է The Telegraph-ը:
Lloyd’s List-ի խմբագիր Ռիչարդ Միդն ասել է, որ այսօր ընթերցողների միայն 29 տոկոսն է նախընտրում տպագիր թերթը` մնացածը` էլեկտրոնային տարբերակի կողմակից են:
Lloyd’s List-ը հիմնադրվել է 1734 թվականին: Այսօր թերթը էլեկտրոնային տարբերակի մոտ 16 հազար բաժանորդ ունի: