«Սոչի-2014» ձմեռային օլիմպիական խաղերի կրակը վառվելու է այսօր` ավանդույթի համաձայն` Հին Օլիմպոսում` Հունաստանում:
Ինչպես տեղեկացնում է Ռոսբալտը, կրակը Հունաստանից Սոչի` Ռուսաստան կտեղափոեխեն 250 ջահակիր, կրակը կլինի 33 քաղաքում: Սա միայն Հունաստանում: Իսկ Ռուսաստանում կրակը կանցնի 2900 բնակավայրով, այն կկրեն 14 000 ջահակիր:
Ռուս առաջին ջահակիրը հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինն է, ում Human Rights First իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել համերաշխություն հայտնել սեռական փոքրամասնություններին:
«Սոչի-2014» ձմեռային օլիմպիական խաղերը 22-րդ ձմեռային խաղերն են եւ տեղի կունենան 2014 թվականի փետրվարի 7-23-ը: