1650 թվականի այս օրը` սեպտեմբերի 29-ին անգլիացի Հենրի Ռոբինսոնը բացել է աշխարհում առաջին ամուսնական գործակալությունը: Մինչ այդ ամուսնության հարցում միջնորդի դերը Եվրոպայում վերապահված էր առանձին անձանց` որոնց բարձր էին վճարում եւ շատ էին հարգում:
Առաջին ամուսնական գործակալության մասին գրավոր շատ փաստեր չեն պահպանվել, բայց հայտնի է, որ առաջին հաճախորդներից մեկը ցանկացել է կնության առնել այն ժամանակվա փողով մոտ 500 հազար դոլար կարողություն ունեցող մի կնոջ` անկախ նրանից նա կույս է, թե ոչ, երեխա ունի, թե` ոչ:
Հիմա ամուսնական գործակալություններ կան աշխարհի բազմաթիվ երկրներում, նաեւ` համացանցային, որը աշխարհագրական սահմաններ չունի: Սրան զուգահեռ դեռ կան անհատ միջնորդներ: