ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2014 թ.առաջնության որակավորման փուլի Հայաստան-Բուլղարիա ազգային հավաքականների հանդիպման գլխավոր մրցավար նշանակվել է գերմանացի Ֆելիքս Բրիխը: Նրա օգնականները կլինեն Մարկ Բորշը եւ Ստեֆան Լուպպը: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Տոբիաս Վելցը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ