Ադրբեջանում նախընտրական հերթական հեռուստաբանավեճը անցել է սովորական դարձած սցենարով՝ նախագահի թեկնածուների մեծ մասը հարձակվում էին ընդդիմադիր թեկնածու Ջամալ Հասանլիի վրա: Գրում է «Կոնտակտ» լրատվականը:
Բանավեճի ժամանակ Հասանլին հետաքրքրվել է գործող նախագահ Իլհամ Ալիևի ներկայացուցիչ Սիյավուշու Նովրուզովից, թե ինչու Ալիևն անձամբ չի մասնակցում հեռուստաբանավեճին. «Ի՞նչ է, նա իր արժանապատվությունից ցածր է համարում մեզ հետ մասնակցելուն: Իլհամ Ալիևը իրեն Փադիշահի պես է պահում, իսկ երկրի քաղաքացիներին համարում է իր հնազանդները», – ասել է Հեսենլին ու հիշեցրել, որ Նովրուզովը իրավաբանական ֆակուլտետում հեռակա կարգով սովորելիս չորրորդ փորձից է կարողացել երեք գնահատականը ստանալ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ