Ամերիկացի 33-ամյա թենիսիստուհին Տոկիոյի միջազգային մրցաշարի քառորդ եզրափակչում կանադացի Էժենի Բուշարի հետ հանդիպման ժամանակ գնդակը խաղի մեջ է մտցրել 209 կմ/ժամ արագությամբ, տեղեկացնում է gotennis.ru-ն:
Վինուսը թարմացրել է սկզբնահարվածի արագության՝ իրեն իսկ պատկանող աշխարհի բարձրագույն նվաճումը՝ ժամում 207 կիլոմետր, որը սահմանել էր 2007 թվականին՝ US Open-ում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ