Խոջաելիում ավարտվեց շախմատի մինչեւ 20 տարեկան տղաների ու աղջիկների աշխարհի առաջնությունը: Աղջիկների պայքարի մեկ միակ ներկայացուցիչը՝ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը, 13 հնարավորից վաստակեց 8,0 միավոր եւ 77 մասնակիցների մեջ պայքարն ավարտեց 16-րդ հորիզոնականում, ինչը, վատ արդյունք չէ:
Տղաների պայքարում գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը 8,5 միավորով գրավեց 14-րդ տեղը, իսկ միջազգային վարպես Վահե Բաղդասարյանը 7,5 միավորով՝ 44-րդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ