Իրանի իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին ձվերով եւ կոշիկներով հարվածել են` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ զրուցելու համար: Երկու նախագահները Նյու-Յորքում` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի օրերին հանդիպել եւ քննարկել են Իրանի միջուկային ծրագրերը: Սա ԱՄՆ-Իրան նախագահների առաջին զրույցն էր 1979 թվականից այսկողմ:
Տեղեկացնելով այս մասին BBC-ն հաղորդում է, որ Ռոհանիին լավ են դիմավորել, նրանից դժգոհ են արմատականները` մոտ 60 հոգի, որոնքէլ ձվեր են նետել: