Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Հակոբյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Սեպտեմբեր 28,2013 20:38

Տալլինում  քիչ առաջ ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական եւ մինչեւ 23 տարեկանների առաջնությունը:

Մցահարթակում վերջինն իրենց հարաբերությունները որոշեցին U 23 տարիքային խմբի գերծանր քաշային՝ + 105 կգ, տղաները, որտեղ Հայաստանը ներկայացնում էին Հայկ Հակոբյանն ու Հրաչ Ղարիբյանը:

Հայկ Հակոբյանը պոկում վարժությունում ցույց տվեց 182 կգ, որը երկրորդ ցուցանիշն էր, հրումում՝ 211 կգ (4-րդ ցուցանիշ), եւ երկամարտի 393 կիլոգրամով արժանացավ 23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոնի կոչմանը: Նրա թիմակից Հրաչ Ղարիբյանը միեւնույն՝ հինգերորդ, արդյունքը ցույց տվեց թե պոկումում՝ 165 կգ, թե հրումում՝ 204 կգ եւ թե երկամարտում՝ 369 կիլոգրամ:

 

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30