Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, ավարտվեց Հայաստանի մինչև 17 տարեկանների եւ Վրաստանի իրենց հասակակիցների միջև ընկերական հանդիպումը: Հայաստանի հավաքականը հաղթեց 3:1 հաշվով: Մեր թիմի կազմում գոլերի հեղինակներ դարձան Ռաֆայել Դարբինյանը, Ռոբերտ Մինասյանը և Տիգրան Ղազարյանը: Հյուրերի կազմում աչքի ընկավ Ռատի Արզիլաձեն:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա