Galatv.am. Ինչպես հայտնի է, Գորիսում Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի քննությունը ստանձնած ՊՆ քննչական ծառայությունը Ավետիք Բուդաղյանին մեղավոր է ճանաչել, սակայն վերջինիս մահվան պատճառով քրեական գործը նրա նկատմամբ կարճվել է: Սակայն մահացածի հայրը` Էմիլ Բուդաղյանը, բողոքարկել է այդ որոշումը և պահանջել, որ որդու մասով քրեական գործը չկարճվի, այլ շարունակվի, որպեսզի որդին արդարացվի: Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ Էմիլ Բուդաղյանի բողոքը մերժվել է: «Օրենքը սահմանում է, որ եթե մահացածի իրավահաջորդները ցանկանում են, որ նա արդարացվի, ապա իրավունք ունեն պահանջելու, որ գործը քննվի: Անհեթեթ պատճառաբանությամբ են բողոքը մերժել. այն կապ չունի իրավաբանության հետ, ես անգամ չեմ կարողանում հասկանալ, թե ինչ հիմքով են մերժել»,- ասում է փաստաբանը:
Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում