Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդագին ալարկոտությունը աշխատանքի, սիրո և այլ հարցերում. Ինչպե՞ս խուսափել դրանից

Սեպտեմբեր 28,2013 19:52

Ամիսներ, գուցե տարիներ շարունակ երազու՞մ եք հաջողության հասնել, սակայն այդ ուղղությամբ ոչինչ չեք անում, չեք ուզում աշխատել, այլ ընդամենը երազում եք բարեկեցիկ կյանքի մասին, հնարավոր է, որ Ձեզ մոտ հիվանդագին ալարկոտություն է:

Ըստ հոգեբանության՝ հիվանդագին ալարկոտության հիմքում սովորական ալարկոտությունն է,  ծուլությունը: Այն քրոնիկական խանգարում է:  Հոգեբան Ալինա Գրիգորյանի խոսքով՝ դա պայմանավորված է հետաքրքրության բացակայությամբ, էներգիայի պակասով, սեփական անձի նկատմամբ հավատի բացակայությամբ, ինքնախաբեությամբ և այլն:  «Հաճախակի հանդիպելով խոչընդոտների, շատերը թուլամտորեն սկսում են բացասաբար տրամադրվել կյանքի նկատմամբ: Փոխարենը նրանք մտածում են իրենց երազանքներն ու կարիքները վիրտուալ ձևով իրականացնելու մասին, այսինքն՝ միայն երազում են և երազում»:   Ըստ Ալինա  Գրիգորյանի ՝ հիվանդագին ալարկոտության դրսևորումների  հիմնականում հանդիպում ենք աշխատանքի հետ կապված հարցերում.   «Շատ տղամարդիկ չեն ուզում աշխատել՝ ասելով, թե ֆիզիկապես առողջ չեն կամ աշխատանքի դիմաց  քիչ են վարձատրում, աշխատանքային պայմանները լավը չեն և այլն: Ու չգտես ինչու նրանք չեն կարողանում գտնել իրենց համապատասխան որևէ աշխատանք, փոխարենը արդարանում են և միայն պատճառաբանություններ գտնում»: Հոգեբանը հավելում է՝ նույնը վերաբերում է նաև  կանանց.  «Դե կանայք հիմնականում պատճառաբանում են, թե իրենք պետք է խնամեն երեխաներին կամ տնային գործեր անեն, իսկ իրականում այն համոզմունքն ունեն, թե աշխատանքը միայն  տղամարդկանց համար է»:

Հոգեբանը նշում է՝ սա չպետք է շփոթել այն դեպքերի հետ, երբ իսկապես անհնար է աշխատելը: Ալինա Գրիգորյանի խոսքով՝ մարդիկ կարող են հիվանդագին ալարկոտություն ցուցաբերել նաև սիրո հարցերում.  «Սերը   «ժամանակատար» և էներգետիկ աշխատանք է: Շատերը՝ հենվելով իրենց նախկին սերերի հետ կապված վախերի, հիասթափությունների և այլնի վրա, դառնում են հիվանդագին ալարկոտեր: Տեսնելով մարդկանց, ովքեր տարիքն առած և չամուսնացած՝  ես հաճախ մտածում են՝  ժամանակին նրանք ալարկոտ են եղել»:

Հիվանդագին ալարկոտությունը տարիք և սեռ չի ճանաչում:  Այս կարծիքին է Ալինա Գրիգորյանը: Ըստ նրա՝ շատ կարևոր է, որ  ծնողները հետևեն իրենց երեխային նման հիվանդությունից  խուսափելու համար. «Հաճախ ծնողները չեն նկատում, որ իրենց երեխան ոչ թե խելոք է, ծնողներին չի տանջում, այլ հիվանդագին ալարկոտ է: Մանավանդ վաղ տարիքում պետք է կանխել նման երևույթի առկայությունը, քանի որ դա կարող է ճակատագրական լինել երեխայի աշխարհաընկալման ձևավորման, ապրելու ցանկության և ընդհանրապես  հետագայի համար»:

Հիվանդագին ալարկոտությունից ազատվելու կամ նման երևույթից խուսափելու համար հոգեբանը խորհուրդ է տալիս ունենալ կյանքի ակտիվ դիրքորոշման ձևավորում, առաջխաղացման  մոտիվացիա. «Պետք է հաճախ շփվել ընկերների հետ, ունենալ ընկեր-խորհրդատու, լավ կլինի, եթե մարդիկ նաև հաճախեն  հոգեբանական խորհրդատվությունների»:

Նազենի Բաղադասարյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30