Տաշքենդում ընթացող շախմատի կանանց «Grand Prix» մրցաշարի իններորդ մրցափուլում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը սեւ խաղաքարերով պարտության մատնեց Ղազախստանի ներկայացուցիչ Գուլիխան Նախբաեւային եւ 4,0 միավորով մրցաշարային աղյուսակում եւս մեկ աստիճան վեր բարձրացավ՝ զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը: Սա Հայաստանի լավագույն շախմատիստուհու երկրորդ հաղթանակն է Ուզբեկստանի մայրաքաղաքում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ