Արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արա Անդրանիկի Դիլանյանը սեպտեմբերի 23-ին դատապարտվել էր չորսուկես տարվա ազատազրկման՝ կողոպուտի համար:
Դատավճռից երեք օր հետո նա դիմել է ինքնավնասման ՝ փորն է բացել, թեւերն է վնասել, ձախ նախաբազկի կոտրվածքով սեպտեմբերի 27-ին տեղափոխել են Մարաշի օրթոպեդիայի կենտրոն:
Դատապարտյալը ինքնավնասման էր դիմել կապված դատավճռի հետ:
Դատապարտյալի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ինեսա Պետրոսյանը հանդիպել է նրան, նա դատապաշտպանին ասել է, որ չի ուզում ապրել, դեպրեսիայի մեջ է:
Արա Դիլանյանը մեղադրվում է մուրացիկին կողոպտելու մեջ:
Ռ.Մ.