«Առավոտ երիտասարդականը» շարունակում է Ձեզ ներկայացնել շոուբիզնեսյան անցուդարձը՝ շաբաթվա կտրվածքով: Արդեն հայտնի է, թե ով է ներկայացնելու Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2013» երգի մրցույթում: Նրա անունը Մոնիկա Ավանեսյան է, եվրատեսիլյան բեմում հանդես կգա «Շոկո ֆաբրիկա» երգով: «Մանկական Եվրատեսիլ 2013»-ին հայ մասնակցի ընտրությունը տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 27-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում: Հաղթողը հայտնի դարձավ հեռուստադիտողների քվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրության միջոցով՝ 50/50 հարաբերակցությամբ: Եվրատեսիլյան մեր նախկին մասնակցի՝ Սիրուշոյի, անունից կանաչ սուրճ են վաճառում: Ռուսական կայքերից մեկում՝ blogsecondlife.com, հայտնվել է մի հարցազրույց, ըստ որի՝ Սիրուշոն կանաչ սուրճի միջոցով նիհարել է 26 կիլոգրամ և իր այդ խորհրդով կիսվում է ընթերցողների հետ, գրել է 168.am-ն ու մեջբերել կեղծ հարցազրույցից մի հատված. «Здравствуйте, дорогие читательницы! Все уже успели заметить, что я очень похудела, и меня просто завалили вопросами о том, как мне это удалось. Я перестала справляться с наплывом личных сообщений. Стараюсь отвечать всем, поддерживать вас, но такими темпами мне придется жить в интернете. Поэтому я решила написать эту статью и ответить всем на животрепещущий вопрос: Как я похудела на 26 кг. (Это не значит, что мне нельзя написать и спросить что-то, просто так мне будет намного проще)…»: Ընդ որում, կայքէջն այցելուներին առաջարկում է գնել նիհարեցնող «Կանաչ սուրճ» կոչվող այդ միջոցը: Անցնենք շաբաթվա պրեմիերաներին, ու տեղեկացնենք, թե ովքեր են իրենց երգերի ու տեսահոլովակների թիվն ավելացրել ևս մեկով: «Հայաստանի ձայնը» նախագծից շատերին ծանոթ Նարեկ Մակարյանն արդեն տեսահոլովակ ունի: Երգը կոչվում է «Երազանքի գրկում».
Տիգրանուհի Թասլակյան