Սեպտեմբերի 26-ին Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակցները ծառայության ժամանակ նկատել էին, որ Лада 2172 մակնիշի 44 RR 404 համարանիշի ավտոմեքենայի վարորդը չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները: Ինչպես shamshyan.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ աշխատակիցները փորձել էին կանգնեցնել նրան, սակայն վարորդը դիմել էր փախուստի:
Կիլիկիա թաղամասում ՃՈ աշխատակիցներին հաջողվել էր «փախստականի» առաջխաղացումը կասեցնել, ինչից հետո ավտոմեքենայի վարորդ, Երևան քաղաքի Սայաթ-Նովա 12 շենքի բնակիչ, 20-ամյա Սերժ Վարդանյանը և ուղևոր, Երևան քաղաքի Մոսկովյան 31 շենքի բնակիչ, 22-ամյա Ռաֆայել Այվազյանը սկսել էին դիմադրություն ցույց տալ ճանապարհային ոստիկաններին, իսկ վարորդն էլ հրաժարվել էր ներկայացնել փաստաթղթերն ու ավտոմեքենայի բանալիները: Կարճ ժամանակ անց նշված վայր էին ժամանել Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանն ու նրա տեղակալ Արման Հակոբյանը եւ երիտասարդներին տեղափոխել էին ոստիկանության Մալաթիայի բաժին, ինչպես նաև՝ նրանց ավտոմեքենան:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև
Տեսանյութը` այստեղ