Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարզերում ակնաբուժական կենտրոններ կստեղծվեն

Սեպտեմբեր 28,2013 15:58

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց ամերիկահայ ակնաբույժ, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության հիմնադիր-նախագահ, Ռոջեր Օհանեսյանին եւ կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Նունե Եղիազարյանին։

Նախարարը չափազանց բարձր գնահատեց անցած 21 տարվա ընթացքում ՀԱՆ-ի Հայաստանի ակնաբուժության զարգացման գործում ունեցած ներդրումը։ Կազմակերպությունը, համագործակցելով  ՀՀ առողջապահության նախարարության եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ, մարզերում եւ Երեւանում իրականացնում  է «Լույս հայի աչքերին» ծրագիրը, որի շրջանակում մարզերում իրականացվել են բնակչության ակնային լայնածավալ զննումներ եւ ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն: Շուտով կսկսվի մարզային հերթական` վեցերորդ շրջայցը։

 

Ռոջեր Օհանեսյանը նշեց, որ մարզային ակնաբուժական կենտրոններում նախատեսվում են զննման սենյակ եւ վիրահատարան, որոնք կհագեցվեն անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով։ Կիրականացվեն առավել տարածված հիվանդությունների` կատարակտի եւ գլաուկոմայի վիրահատություններ: Ծրագրի հետագա  հաջողության գործում նա կարեւորեց այդ կենտրոններում աշխատող բժիշկների մասնագիտական հմտությունները եւ մատուցվող ծառայությունների որակը, որպեսզի չշարունակվի մարզերից հոսքը դեպի մայրաքաղաք:

Դերենիկ Դումանյանն առաջարկեց  ակնաբուժական առաջին կենտրոնը հիմնել Տավուշի մարզում, հավելելով, որ մարզային ղեկավարությունն արդեն պատրաստ է դրան եւ ծրագրի մասնագետների հավանությանն է արժանացել այն Իջեւանի արդիականացված բժշկական կենտրոնում կազմակերպելու առաջարկը։ Նախարարը նաեւ նշեց, որ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Սիրիայից հայրենիք վերադարձած ակնաբույժ ամուսինների հետ, ովքեր Սիրիայում ակնաբուժական կլինիկա են ունեցել, բարձր որակավորման մասնագետներ են եւ պատրաստակամություն են հայտնել աշխատել Տավուշի մարզի այդ կենտրոնում:

Այնուհետեւ, առաջնորդվելով նույն սկզբունքներով, Դերենիկ Դումանյանն առաջարկեց ծրագրի իրագործումը հաջորդաբար շարունակել Գյումրիում, Վայոց ձորում, Լոռիում, Սյունիքում։ Քննարկվեց հնարավորության դեպքում ծրագիրը Արցախում եւս իրականացնելու հարցը։

 

ՀՀ Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30