Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր ճարտարապետը սպառնացել է. «Խայտառակություն է, եթե հրապարակենք, գործից կազատեն»

Սեպտեմբեր 28,2013 15:33

Կոմիտաս 5 հասցեի բնակիչ Սուսաննա Պալյանը այսօր Երեւանի քաղաքապետարանի դիմաց պատմեց, որ իրենց ձեռքի տակ ունեն ապացույցներ, թե ինչպես է գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը սպառնում երեւանցիներին:

«Եթե հրապարակենք այն նյութերը, որտեղ գլխավոր ճարտարապետը խոսում է բնակիչների հետ, նա ուղղակի սպառնում է բոլոր երեւանցիներին, որ բոլորը պատրաստ լինեն, որ Երեւանը կառուցապատվելու է ավելի խտացնելու են շինությունները: Սա սպառնալիք էր գլխավոր ճարտարապետի կողմից: Սա չենք հրապարակում, որովհետեւ խնդրել են, որ չհրապարակենք, խոսակցությունը մնա փակ: Ունենք ձայնագրությունը, ունենք փաստաթղթերը, ուղղակի խայտառակություն է, եթե հրապարակենք, այդ մարդուն  ուղղակի  պետք է հեռացնեն աշխատանքից»,- ասաց բնակիչը:

Նա նաեւ առաջարկեց, իրենց  շենքերի դիմաց կառուցվող 7 հարկանի շենքի կառուցումը տեղափոխեն քաղաքապետարանի դիմաց. «Եթե վաճառել են այդ հողակտորը եւ մեզ ասում են՝  պետք է տուժեք, գլխավոր ճարտարապետն էլ ասում էր՝ ոչինչ անտառում չեք ապրում,  կարող եմ առաջարկել, որ շենքի կառուցումը տեղափոխեն  այստեղ:  Քաղաքապետարանի դիմաց կա տարածք: Քեշիշ Աբրահամը թող գա եւ կառուցի այստեղ, այս փողոցն էլ փակի ու կառուցի ոչ թե 7 հարկանի, այլ 14 հարկանի շենք, որ Տարոն Մարգարյանը բացի իր պատուհանները եւ տեսնի գեղեցիկ մի շինություն, որ մեզ ասում են՝ գեղեցիկ շենք են կառուցում: Եթե նա սիրում է կանաչ տարածք, մենք ավելի շատ ենք սիրում եւ ուզում ենք՝ այդ կանաչապատ տարածքը լինի մեր շենքի դիմաց»:

Բնակիչը նաեւ վստահեցրեց, որ  առանց Կոմիտաս 5 հասցեի բնակիչների համաձայնության այնտեղ ոչ մի շինություն չի կառուցվելու. «Ուզում եմ նախօրոք ասենք, որ չտանջվեն, չնախագծեն ինչ-որ նախագծեր: Հիմա նախագծերն անընդհատ փոփոխում են, փոքրացնում են, լայնացնում են: Մեկ է բնակչությունը  չի համաձայնելու ոչ մի նախագծի, իզուր թող չտանջվեն, ժամանակ չվատնեն»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30