Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ հիմներգի պատվերը ժողովրդական է. Տիգրան Խաչիկյան

Սեպտեմբեր 28,2013 14:57

«Հայաստանի Հանրապետության հիմներգը մեր պետականության խորհրդանիշն է: Այն հնչում է տարբեր երկրներում եւ յուրաքանչյուրիս շուրթերից՝ ներկայացնելով Հայաստանը: 1991թ-ին ընդունվեց ՀՀ պետական հիմներգը, բայց որպեսզի այն ավելի կատարյալ լինի, կարելի է որոշակի փոփոխություններ մտցնել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «ՀՀ հիմներգի մասին օրենքի փոփոխություն կատարելու մասին օրինագիծ» թեմայի շուրջ նշեց Երիտասարդական խորհրդարանի ՀՀԿ խմբակցության անդամ Տաթեւիկ Խանաղյանը:

Նրա խոսքով, Միքայել Նալբանդյանի այդ ստեղծագործությունը, որպես հիմներգ ընտրությունը սխալ չի, ուղղակի պետք են որոշակի շտկումներ, մասնավորապես առաջին քառատողի վերջին անկախ բառը կնախընտրեին վերափոխել վերածնված բառով. «Տարբերակները շատ են, բայց իմ որպես ՀՀ քաղաքացու համար ավելի նախընտրելի կլիներ Պարույր Հայրիկյանի առաջարկած տարբերակը: Հայոց լեզուն ճկուն է եւ բառերով հարուստ, ուստի նպատակահարմար չէ մեկ քառատողում կրկնել ազատ, անկախ բառերը մի քանի անգամ: Լացակումած եւ ողբերգական երկրորդ քառատողը աղջկա շուրթերից է հնչում, ինչը հարիր չէ մեր հզոր բանակին, հայ ժողովրդին: Երկրորդ քառատողը որեւէ կապ չունի առաջին եւ երրորդ քառատողերի հետ»:

Տաթեւիկ Խանաղյանի պնդմամբ հիմներգը պետք է լինի հզոր, խրոխտ եւ մարտունակ բանակի խորհրդանիշ: Մեր գերխնդիրն է պետականության խորհրդանիշները վերագնահատել: Յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը կարեւոր է եւ նախաձեռնությունն ոչ մեկի պատվեր չէ: Հիմներգը լոկ երաժշտական ստեղծագործություն չէ, այլ` մի ամբողջ պատմություն:

ԵՊՀ իրավագիտության մագիստրանտ Տիգրան Խաչիկյանի համոզմամբ, նոր քառատողերը կխորհրդանշեն Հայաստանի անցած ուղին, մարտահրավերները, որոնք ծառացած են երկար պատմություն ունեցող ժողովրդի առջեւ. «Մեր ժողովրդի նվիրական երազանքն է տեսնել Հայաստանի Հանրապետությունը քաջ որդիների արյան գնով ազատագրված վիճակում, մենք պետք է ոչ միայն արտացոլենք այն իրականությունը,  որը կա մեր օրհներգում, այլեւ ամրագրենք հեռակա մարտահրավերները: Մենք կորուսյալ հայրենիքի վերականգնման խնդիր ունենք: Սա պատվեր է՝ ժողովրդական պատվեր»:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30