Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մաքրվում են արձրեւատարները (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 28,2013 14:41

«Երեւան Ջուր» ընկերությունը սկսել է մայրաքաղաքի անձրատար համակարգի մաքրման հերթական աշխատանքները:

Գործող կարգի համաձայն, տարին  երկու անգամ՝ գարնանն ու աշնանը, իսկ առավել «խոցելի» վայրերում` ավելի հաճախակի, ընկերության «Արեւելք» եւ «Արեւմուտք» շահագործման տնօրինությունների տարածքային տեղամասերը մաքրում են` նաեւ բարձր ճնշման օդ փչող հատուկ մեքենաների օգնությամբ, կուտակված աղբից ինչպես փողոցների անձրեւընդունիչների դիտահորերը, այնպես էլ` դրանցից դեպի կոյուղու կոլեկտորներ ձգվող խողովակաշարերը: Ընդ որում, անձրեւընդունիչների վնասված թուջե ցանցերի փոխարեն տեղադրվում են նորերը: Նշված աշխատանքները կատարվում են անձրեւային եղանակներին ընդհառաջ՝ կանխարգելիչ նկատառումներով, անձրեւաջրերի կուտակումներից խուսափելու եւ դրանց անխափան հեռացումն ապահովելու նպատակով:

Ինչպես տեղեկացրեց ընկերության «Կենտրոն» շահագործման տեղամասի գլխավոր ճարտարագետ Արթուր Զակեոսյանը, մայրաքաղաքի կենտրոնում անձրեւընդունիչները մաքրվում են ինչպես փողոցներում, այնպես էլ ստորգետնյա անցումներում: Վերջին դեպքում՝ ճանապահային ոստիկանության հետ համագործակցությամբ: Մասնավորապես, արդեն մաքրվել են  անձրեւընդունիչները Մաշտոցի պողոտայի, Խանջյան փողոցի եւ Աբովյան փողոց-Մյասնիկյան պողոտա անցումներում:

Ընկերության շահագործման տեղամասերը անում են հնարավորինս աշխատանքները սեղմ ժամկետներում ավարտելու համար:

PrevPhoto
NextPhoto

«Երեւան Ջուր» ՓԲԸ հաղորդակցության բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30