Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Ենթադրում եմ, թե ինչու են ԱԺ-ն համարել «փակ կառույց» (տեսանյութ)

Սեպտեմբեր 28,2013 13:57

Երեկ Տեղեկատվության ազատությանը նվիրված «Ոսկե բանալի եւ Ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ  ամենափակ կառույց են ճանաչվել եւ «Ժանգոտ կողպեքի» են արժանացել Երեւանի քաղաքապետարանը եւ Ազգային ժողովը:

Այս մրցանակաբաշխության թիրախները, բնականաբար, առաջին հերթին կառույցների լրատվական եւ հասարակայնության հետ կապերի վարչություններն են, որովհետեւ հենց նրանց գործն է տեղեկատվության ազատ եւ օպերատիվ տրամադրումը:

ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը չի գտնում, որ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը «փակ է» աշխատում.«Անկեղծ ասած՝ ինձ համար մի քիչ անհասկանալի էր այդ որակումը, որովհետեւ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը իմ գնահատմամբ՝ որպես նաեւ նախկին լրագրող, բավականին բաց է աշխատում: Այլ հարց է, որ իրենց հղած հարցերին տրված պատասխանները գուցե չեն բավարարել հարցադրողներին: Դա բացարձակապես այլ պատմությունն է, բայց ես վստահաբար ասում եմ, որ  ԱԺ այդ կառույցը ամենաբաց աշխատողն է լրատվամիջոցների հետ»:

Տիկին Զոհրաբյանը իր նկատառումն ունի, թե ինչու է հենց Ազգային ժողովն արժանացել այդ ոչ պատվաբեր մրցանակին. «Դատելով նրանից, թե ովքեր էին այդ հանդիսությանը մասնակցում, կարելի է ենթադրել, թե ինչու է հենց ԱԺ-ն համարվել փակ կառույց, լրատվամիջոցների հետ գրեթե չաշխատող կառույց»: «Առավոտի» հարցին, թե հատկապես ո՞ւմ նկատի ունի՝ պատգամավորն առաջարկեց՝ «դիտեք կադրերը եւ տեսնեք, թե ով է գլխավոր դերակատար այդտեղ եւ կհասկանաք, թե ում մասին է խոսքը»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30