Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանության նախարարությունը իրավունք չունի անտեսել Արգիճի փոքր ՀԷԿ-ի կործանարար ազդեցությունը Սևանա լճի էկոհամակարգի վրա

Սեպտեմբեր 28,2013 13:34

«Էկոլուրի» նամակը ՀՀ բնապահպանության նախարարին

 

 

ՀՀ բնապահպանության նախարար

պարոն Արամ Հարությունյանին,

Պատճենները.

ՀՀ Տարածաշրջանային կառավարման նախարար,

ՀՀ փոխվարչապետ պարոն Արմեն Գևորգյանին,

ՀՀ Գյուղտնտեսության նախարար

պարոն Սերգո Կարապետյանին

Նամակ
ՀՀ բնապահպանության նախարարությունը իրավունք չունի անտեսել «Արգիճի» փոքր ՀԷԿ-ի կործանարար ազդեցությունը` ապօրինի կառուցված Արգիճի գետի վրա, որը մտնում է Սևան լճի ջրային ավազանի մեջ: «Արգիճի» փոքր ՀԷԿ-ի փորձարկման ժամանակ երկու անգամ խոշոր վթար է տեղի ունեցել: 2013թ-ի հուլիսի 18-ին պայթել են ՓՀԷԿ-ի խողովակները և ջուրը քշել-տարել է Վերին Գետաշեն գյուղի բնակիչների կարտոֆիլի դաշտերը: Խողովակները նորից պայթեցին 2013թ-ի սեպտեմբերի 1-ին` կրկին ՓՀԷԿ-ի փորձարկման ժամանակ: Այս անգամ ջուրը քշեց-տարավ Մադինա գյուղի բնակիչների գարու դաշտերը: Վնասված տարածքներում տեղի բնակիչները գտել են Արգիճի ՓՀԷԿ-ի խողովակներից դուրս թռած ձկներ. Արգիճի գետում ձվադրում են Սևանա լճի ավազանի էնդեմիկ ձկնատեսակներ:

Նախագիծը իրականացնող «Հիդրոկորպորացիա» ՍՊԸ-ն վճարել է տուժածներին աննշան փոխհատուցում՝ 40000 դրամի տեսքով (մոտ 100 դոլար), որը չի ազատում օրենքի առջև պատասխանատվությունից ոչ ընկերությանը, ոչ վերահսկող պատասխանատու մարմիններին, մասնավորապես, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությանը: Պատճառված վնասը հաշվարկված չէ, պետությունը զրկվել է նաև բյուջե մուտքագրվող այն գումարից, որը օրենքով նախատեսվում է վճարել հատուկ պահպանվող տարածքին հասցված վնասի համար:

Ուշադրություն դարձնենք, որ Արգիճ փոքր ՀԷԿ-ի թղթաբանությունը  / https://www.nature-ic.am/en/Argichi/ թվագրված է 2006-2008թթ-ին: Շինարարությունը սկսվել է 2012թ-ին: Եվ համաձայն գործող օրենսդրությանը, շինարարությունը թույլատրող փաստաթղթերը, այդ թվում նաև նախագծի (2006) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի փորձաքննության եզրակացությունը կորցրել են իրենց ուժը:

ԷկոԼուրը և Գավառի Օրհուս կենտրոնը մի քանի անգամ «Արգիճի» փոքր ՀԷԿ-ի հարցով դիմել են ՀՀ բնապահպանության նախարարությանը և մտահոգություն են հայտնել ապօրինի շինարարության վերաբերյալ: Բայց նախարարությունը չանցկացրեց տեսչական ստուգումներ և չկանգնեցրեց ապօրինի շինարարությունը: Չնայած նախարարության պատասխանից պարզ էր, որ նախագիծը նորից չի անցել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին» Հ օրենքով նախատեսված բնապահպանական փորձաքննության եզրակացության ստացման գործընթացը:

Արգիճի գետը հանդիսանում է էնդեմիկ ձկնատեսակների ձվադրման վայր, որոնց վերարտադրման համար պետությունը ամեն տարի բյուջեից ծախսում է զգալի գումարներ՝ փոխանցելով այդ գումարը ՀՀ բնապահպանության նախարարությանը: Բնապահպանական տարեկան ծրագրերի աջակցման, Սևան լճի վերականգնման և վերարտադրման համար կառավարությունը ամեն տարի հատկացնում է բյուջեից մոտ 1 միլիոն դրամ:

Բայց «Արգիճի» ՓՀԷԿ-ի գործունեության մասին բերված փաստերը վկայում են, որ Սևանա լիճը, որի էկոհամակարգի մեջ է մտնում Արգիճի գետը, անուշադրության է մատնված, և «Հիդրոկորպորացիա» ՍՊԸ-ի վրա վերահսկողությունը բացակայում է:

Ուշադրություն ենք դարձնում այն բանի վրա, որ ըստ մեր տեղեկությունների, ներկայումս պատրաստվում է «Արգիճի» փոք ՀԷԿ-ի վերաբերյալ թույլտվության փաստաթղթերի փաթեթը` օրենքի խախտմամբ, արդեն շինարարությունից և պատճառած վնասից հետո:

«Արգիճի» փոքր ՀԷԿ-ի նախագիծը ներկայումս ներկայացված է  KfW գերմանական զարգացման բանկի ֆինանսավորմանը: Եվ  «Արգիճի» ՓՀԷԿ-ը մաքուր զարգացման մեխանիզմների շրջանակներում ունի ածխածնի կվոտաների վաճառքի ստորագրված համաձայնություն MCCF Ածխածնային վարկերի հիմնադրամի, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30