Գյուղատնտեսության աջակցության Լոռու մարզային կենտրոնի տեղեկացմամբ, Եվրամիության սպառողների եւ առողջության պաշտպանության գլխավոր տնօրինություն (EU DG SANQO) ներկայացված Հայաստանի Հանրապետությունից մեղրի, մեղվաբուծական մթերք` Եվրամիության անդամ երկրներ արտահանման գործընթացի նախապայման հանդիսացող մեղրում եւ մեղվաբուծական մթերքներում մնացորդային քանակների պլանը, լրացված հարցաթերթը եւ ուղեկցող այլ փաստաթղթերը ընդունվել եւ հաստատվել են ԵՄ հանձնաժողովի եւ անդամ երկրների կողմից: Մեղրում եւ մեղվաբուծական մթերքներում մնացորդային քանակների պլանը հրապարակվել է նաեւ ԵՄ պաշտոնական ամսագրում: Հայաստանի Հանրապետությունը ընդգրկվել է Եվրամիության երկրներ մեղր արտահանելու իրավասություն ունեցեղ երկրների ցանկում: ԵՄ հանձնաժողովի 2013/422/ԵՄ որոշում: