ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, այսօր` սեպտեմբերի 28-ին` Երեւանում Լենինգրադյան 52 շենքին հարող պուրակում տեղի կունենա 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում վայրագորեն սպանված Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի հուշարձանի բացման արարողությունը:
Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարել է ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը: Հունգարիայի դատարանը 2004 թվականին նրան դատապարտել է ցմահ ազատազրկման, սակայն 2012-ին Հունգարիան արտահանձնել է Սաֆարովին Ադրբեջանին որ նա հերոս է դիտվում եւ նախագահը նրան ներում է շնորհել: