Լրահոս
Օրվա լրահոսը

Մամուլ. Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի աշխարհի օֆշորային երկրների ուղիղ կեսի հետ

Սեպտեմբեր 28,2013 10:36

«Հայկական ժամանակը» գրում է. «Այսպիսով իրականացավ հայ եւ վանուատաական ժողովուրդների դարավոր իղձը՝ այսուհետ այս երկու երկրների միջեւ դարավոր բարեկամությունը ստացավ պաշտոնական տեսք։ ՀՀ-ն ու Վանուատուն շատ նման են։ Նախ երկու երկրների արտգործնախարարների անունն էլ Էդվարդ է։ Մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի ցուցանիշներով այդ երկու երկրներն էլ գրեթե հավասար են, չնայած Վանուատուն համարվում է աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը։ Բայց կա մի հանգամանք, որը առանձնահատուկ հմայք է հաղորդում այս իրադարձությանը՝ Վանուատուն օֆշորային երկիր է։ Սա գործունեության լայն հեռանկարներ է բացում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի եւ այլոց համար, ՀՀ տնտեսությունը անձնական միջոցներով զարգացնելու տեսանկյունից։ Նկատենք, որ Վանուատուն թվով 36-րդ օֆշորն է, որի հետ ՀՀ-ն այլեւս ունի դիվանագիտական հարաբերություններ։ Իսկ օֆշորների թիվը աշխարհում ուղիղ 70 է։ Վանուատուի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո ստացվում է, որ պաշտոնական հարաբերություններ ունենք օֆշորային երկրների կեսից ավելիի հետ։ Սա մեր արտաքին քաղաքականության լրջագույն ձեռքբերումն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30