Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը գիտի բիզ սրողի անունը

Սեպտեմբեր 28,2013 10:33
Hrant Bagratyan

168.am. ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ բացատրում էր, որ «Նաիրիտի» հարցով հանձնաժողովի ստեղծումը հարցը փակելու լավագույն ձևն է, քանի որ հանձնաժողով ստեղծելու միջոցով հարցը փակելը կոմունիստական ժամանակներից եկած ավանդույթ է: Իր ասածը հիմնավորելու համար` Վարդան Այվազյանը հիշեցրեց «Մազութի հանձնաժողով» ստեղծումը և դրա անպտուղ գործունեությունը: «Մազութի հանձնաժողով» անունը լսելուց հետո նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը միանգամից բորբոքվեց. «Ոչ մի մազութի գործ էլ չի եղել, չկա մազութի գործ և չի էլ կարող լինել: Փոխանակ ինձանից շնորհակալություն հայտնեին հանրապետությանը էլեկտրաէներգիայով ապահովելու համար, այդ կեղծ գործը սարքեցին մեզ վարկաբեկելու համար: Արշակ Սադոյանը ինքն է դատախազությունում ասել, որ լափած մազութի մասին խոսելով` ընդամենը կատակել է: Իրենց սրած բիզը մտավ իրենց…»: Պատգամավորներից մեկի հարցին, թե ո՞ւմ սրած բզի մասին է խոսքը, Բագրատյանը պատասխանեց. «Գնացեք Ռոբերտ Քոչարյանից հարցրեք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30