«Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած Արմավիրի մարզի Գայ համայնքի բնակիչները պատմել են, որ ոչ միայն Գայ, այլեւ հարակից համայնքներում դպրոցի տնօրենները նախակրթարանում սովորող աշակերտների ծնողներին պարտադրում են նախօրոք ցուցակագրվել վճարովի բուտերբրոդների համար: Իսկ երբ երեխան դասերից բացակայում է, ապա բուտերբրոդն ուղարկվում է տուն: Եվ ամեն ծնող ստիպված ամսվա վերջին վճարում է մոտ 3 հազար դրամ: «Մեկ-մեկ բուտերբրոդները փոխարինում են, գաթա, խաչապուրի կամ էլ բուլկի են տալիս: Նույնիսկ այս տարի՝ ձմռանը, երբ երեխաները չէին գնում դպրոց, տնօրինությունը դրանք ուղարկում էր տուն»,-ներկայացրել է վրդովված քաղաքացին, որի անունը թերթը չի հրապարակում»,-գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ` «Ժողովուրդ» թերթում